Ես՝ Նատալի Եդիգարյանս,սովորում եմ  Հրավային դպրոցի 3.2 դասարանում՝ հեռավար ուսուցմամբ։ Իմ բլոգը բացվել է նոյեմբեր ամսին, ես ունեմ 46 հրապարակում։ Ես  բլոգավար եմ նոյեմբեր ամսից։ Կարողանում եմ իմ բլոգում հրապարակում կատարել՝ նշելով կարգերը՝ մաթեմատիկա, մայրենիի  Ես և շրջակա աշխարհ, բանավոր  մաթեմատիկա,հորինուկներ եմ գրում։ Տիրապետում եմ Paint  նկարչական ծրագրին,որի շնորհիվ նկարում եմ և հրապարկում բլոգում։  Իմ բլոգում կա բանավոր մաթեմատիկայից տրամաբանական խնդիրներ,վարժություններ։

Մաթեմատիկա՝  ես կարողանում եմ լուծել խնդիրներ,հաշվել թվերի քանորդը, թվերը ներկայացնել կարգային գումարելիների գումարի տեսքով,հորինել խնդիրնե,գտնել  երկրաչափական պատկերների P` Պարագիծը,թիվը ներկայացնել տառի և հռոմեական թվի տեսքով: Կարողանում եմ գտնել ճիշտ դատողությունները, գումարել և հանել եռանիշ թվերը։ սովորել եմ աղյուսակ, գումարում, հանում, երկնիշ թվերի բազմապատկում:

Բանավոր մաթեմատիկա

Ես և շրջակա աշխարհ՝ Ես սովորեցի համաանցից գտնել անհրաժեշտ նյութը, կարդալ և դուրս գրել հետաքրքիր փաստեր՝  Սուրբ Ծնունդի մասին,  Ամանորի, ինչպե՞ս են տոնել Ամանորը հնում հայերը, ինչպե՞ս են տոնում տարբեր երկրներում։  Ձմեռող և չվող թռչունների մասին։Սողունների մասին ՝ օձերի ,կրիաների, կոկորդրլոսների և մողեսներին նվիրված  գրառումները։Աշնանային մրգերի օգտակար հատկությունների մասին՝նուռ,թուզ, սալոր, խաղոխ,արքայանարինջ։

Մայրենի իմ բլոգի մայրենիի կարգում հրապարակված են մայրենիի նյութերը՝ հեքիաթները՝ Paint  նկարչական ծրագրով նկարված, հորինուկներ։ Ես իմ ընկերների հետ հորինեցի մեր՝ սեբաստացիների մասին հեքիաթ՝ «Ճամփորդ սեբաստացիները»։

Նոjեմբեր ամսին «Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիոյի պատասխանատու ռադիոհաղորդավարը ես էի՝ «Սողունների մասին»

Անգլերեն՝  սովորեցի բոլոր հնչյուններիը, որի շնորհիվ կարողանում եմ, գրել և կարդալ։

Ռուսերեն լեզվից ներկայացրել եմ  տեսանյուեր։ Ներկայացրել եմ՝ ինձ, իմ ընտանիքը ,որտեղ եմ բնակվում, ում հետ եմ բնակվում, ինչով եմ սիրում զբաղվել։Տեսագրել եմ  «Կենդանաբանական այգում» դասը։