Լինում է, չի լինում, մի մարդ է լինում։ Նա ունենում է յոթ տղա։ Նա շատ էր ցանկանում աղջիկ ունենալ։ Մի անգամ կինը ասում է, որ երեխա է ունենալու։ երեխան շատ թույլ ու նվազ է ծնվում։ Հայրը որոշում է կնքել երեխային և դրա համար, մեծ որդուն ուղարկում է ջրհորը՝ ջուր բերելու։ Մյուս եղբայրներնել են գնում ջուր բերելու։ Նրանք խանգարում են իրար և այդ պատճառով սափորը գցում են ջրհորը։ Հայրը տեսնում է, որ որդիները ուշանում են, բարկանում է և անիծում, որ նրանք ագռավ դառնան։ Այդ ժամանակ հոր գլխավերևում թռչում են յոթ ագռավներ և հեռանում։ Հայրն ու մայրն շատ են տխրում, բայց ժամանակի ընթացքում հաշտվում են։ Աղջիկը ժամանակի ընթացքում մեծանում է և գեղեցկանում։ Մի օր աղջիկը շրջելիս լսում է, թե ինչպես են հարևանները ասում․

-Ճիշտ է, շա՜տ գեղեցիկ է, բայց եղբայրների դժբախտությոանը պատճառը դարձավ։

Աղջիկը գնում է տուն և ծնողներին հարցնում թե, ու՞ր են իր եղբայրները։ Ծնողները պատմում են եղելությունը։ Աղջիկը որոշում գնալ, գտնել իր յոթ եղբայրներին։ Գիշերը, երբ ծնողները քնում են, աղջիկը վերձնում է ծնողների մատանին, մեկ աթոռ, որ նստի հանգստանա և մեկ հաց։ Գնում է հասնում արևին, բայց արևը շատ արյող է լինում։ Նա գնում է հասնում լուսնին, բայց լուսինը շատ սառը և չարն է լինում։ Աղջիկը գնում է աստղերի մոտ։ Աստղերը շատ բարի և քնքուշ են լինում։ Երբ աղջիկը պատրաստվում էր ճանապարհ ընկնել, աստղերը մի ոսկոր են տալիս և ասում․

-Վերցրո՛ւ այս ոսկորը, այն քեզ պետք կգա, Ապակե սարը բարձրանալու համար։

Աղջիկը հասնում է Ապակե սարին, բայց դարպասը փակ է լինում։ ՈՒզում է հանել ոսկորը,որ բացի դարպասը,  տեսնում է, որ ոսկորը կորցրել է։ Նա կտրում  է, ճկույթը որպես բանալի մտցնում է անցքի մեջ և բացում է դարպասը։ Նրա դիմացն է դուրս գալիս մի թզուկ։ Թզուկը հարցնում է․

— Ի՞նչ է քեզ հարկավոր, ա՛յ աղջիկ։

Աղջիկը ասում․

-Ես եկել եմ իմ եղբայրներին գտնեմ, որոնք ագռավ են դարձել։

Թզուկն ասում է, որ ագռավները շուտով կվերադառնան։

Թզուկը սեղանին դնում է ուտելիք յոթ ափսեով և ջուր՝ յոթ բաժակով։ Աղջիկը ամեն ափսեից ուտում է մեկ գդալ, և խմում է ամեն բաժակից մեկ կում։ Դրսից լսվում է ագռավների թևերի ձայնը։ Նրանք նկատում են, որ իրենց ափսեներից կերել են, իսկ բաժակներից խմել ։ Յոթերորդ ագռավը իր բաժակը ամբողջությամբ է խմում։ Բաժակի միջից մի մատանի է դուրս գալիս։ Եղբայրներից մեկը ասում է․

-Սա մեր ծնողների մատանին է։ -Տա Աստված, մեր քույրը այստեղ լինի։

Քույրը դռան հետևից լսում էր    եղբայրների  խոսակցությունը։ Քույրը այդ ժամանակ ներս է վազում։ Եղբայրները տեսնելով իրենց քրոջը, անմիջապես մարդկային կերպարանք են ստանում։ Եղբայրները ուրախությամբ գրկում են իրենց քրոջը և  միասին վերադառնում են տուն։