Լինում է, չի լինում, մի վարազ։ Նա ոչնչացնում էր դաշտերը և պատառ-պատառ անում մարդկանց։ Մի օր թագավորը հրամայեց, թե ո՞վ սպանի վարազին, իր աղջկան կննության կտա նրան։ Մի մարդ ուներ երկու որդի։ Ավագը որդին՝  խելացի էր ու խորամանկ, իսկ կրտսեր որդին՝ բարի էր ու հիմար։ Ավագ որդին որոշում է երեկոյան գնալ և սպանել վարազին, իսի կրտսերը որոշում է առավոտյան գնալ։ Կրտսերը, երբ գնում է անտառ, նա մի մարդու է տեսնում։ Մարդը ասում է․

-Վերցրո՛ւ այս աղեղը, նա քեզ պետք կգա։

Նա վերցնում է աղեղը և առաջ գնում։ Նա հանդիպում է վարազին, որը ջղայնացած հարձակվում է նրա վրա։ Նա աղեղը խրում է նրա փորը։ Նա որսը վերցնում է, որ տանի թագավորի մոտ։  Նա տեսնում է, որ իր եղբայրը մի տան մեջ քեֆ է անում և որոշում է միքիչ էլ  ինքն քեֆ անի։Նրանք որոշում են, որ  երեկոյան որսը տանեն թագավորի մոտ։ Երբ նրանք գնում են կամրջի մոտով, մեկել ավագ եղբայրը կրտսերին ասում է․

-Դու առաջ գնա, ես կգամ։

Այդ ժամանակ ավագ եղբայրը կրակում է կրտսեր եղբորը։ Նա նրան թաղում է կամրջի տակ, իսկ նրա որսը վերձնում և գնում է թագավորի մոտ։ Թագավորը իր աղջկան կննության է տալիս ավագ որդուն։ Մի օր, մի հովիվ կամրջի մոտով քայլում էր, մի շվի գտավ։ Նա ուզում էր շվին փչել, բայց շվին  ինքնուրույն էր փչում։ Ա՜խ սիրելի իմ հովիվ, լսիր երգս թախծալի, եղբայրս սպանեց ինձ և թաղեց կամրջի տակ։ Հովիվը տանում է թագավորի մոտ։ Թագավորը լսում է և հրամայում, որ ավագ եղբորը գցեն պարկի մեջ կենդանի,իսկ հետո գցեն ջրի մեջ։ Իսկ կրտսեր եղբոր ոսկորները դնեն դագաղի մեջ։