Հայկական տարազի յուրահատկություներից են ընտրված գույները և զարդանախշերը։Այս երկու բնորոշիչներով կարելի է նաև նկարագրել հայկական գորգերը։ Տարազային համալիրը, բաղկացած է մի քանի մասերից, որոնք լրացնում են մեկը մյուսին՝ կապվում իրար հետ զարդարման միջոցով։ Տարազային զարդանախշերը մենք հանդիպում ենք հայկական գորգերում և զգեստներում։ Ամենահայտնի և տարածված զարդանախշը խաչի սիմվոլն է, որը ունի շատ մեծ պատմություն։ Այս զարդանախշին հանդիպում ենք շատ ժողավուրդների մոտ։ Ոսումնասիրողների մի խումբ, խաչը դիտարկում է որպեզ արևի սիմվոլ։Բացի խաչահիմք զարդանախշերից գորգագործության մեջ և տարազային հագուստում, բազմաթիվ են հայերեն մեծատառ <<Տ>> հիշեցնող զարդանախշը։ Այս զարդանախշը դասվում է վիշապ հիշեցնող սիմվոլների դասին։ Գորգային զարդանախշերում և կենաց ծառը գրավում է առաջնային տեղ։ Այսպիսով, հայկական կիռարման արվեստի մաս կազմող, սակայն իրենց նշանակությամբ ծիսական երկու իրերի՝, տարազում և գորգերում առկա՛ են նույն զարդանախշերի մի ամբողջություն, որը խոսում է ավանդություները պահպանելու, սերնդներին փոխանցնելու կարևոր գաղափարների մասին։