Օրը ցերեկով

Երեք-չորս հոգով

Կույրերը եկան․

Փղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,

-Հե՛յ, զգո՛ւյշ,-կանչեց,-մի պատ կա  էստեղ։

Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝

-Ի՜նչ պատ,- ծիծաղեց,-էս կոճղ է կարծեմ։

Երրորդի  ձեռքը կնճիթն էր  ընկել․

-Օձ է, օ՜ձ,-գոռաց,-էլ ի՜նչ եք կանգնել։

Մինչդեռ չորրորդը, պոչիցը բռնած,

Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց․

-Վա՜հ, ճիշտ որ կույր եք․ չիմացավ ոչ ոք։

Ո՛չ էս է, ո՛չ էն, այլ կախած մի թոկ։

-Չէ՛, պատ է, -չէ՛, կոճղ, -չէ՛, օձ է․-չէ՛, թոկ․․․

Ու աղմկելով ամեն մինը ջոկ․

Ինչպես որ եկել,

Դեմ էին ընկել,

Էնպես էլ  կույր-կույր ետ դարձան կրկին․

Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

 

դեմ առնել-հանդիպել, դեմը դուրս գալ

կողճ-ծառի մասից սղոցած մաս

թոկ-պարան

ջոկ- առանձին

ահեղ-ահավոր, հզոր, ահարկու զորեղ