Մի կին ծաղկամանի մեջ ծաղիկ է աճեցնում: Բացված կոկոնից դուրս է գալիս փոքրիկ աղջիկ, որին  կինը կոչում է Մատնաչափիկ: Աղջիկը շատ գեղեցիկ է և դա նկատում է գորտը: Սա որոշում է ամուսնացնել Մատնաչափիկին իր որդու հետ: Գիշերը նա գողանում է աղջկան և տանում ճահիճ: Գորտի որդին իսկույն սիրահարվում է, և որպեսզի Մատնաչափիկը չփախչի, նստեցնում է նրան ջրաշուշանի տերևի վրա: Աղջկան օգնության են գալիս ձկները: Նրանք կրծում են տերևի ցողունը, իսկ թիթեռը, որին նույնպես դուր էր եկել Մատնաչափիկը, բռնում է աղջկա գոտին և թռչելով իր ետևից է տանում տերևը, այնպես որ այն սահում է ջրի մակերևույթով: Սակայն աղջկան փախցնում է մայիսյան բզեզը: Նա բերում է Մատնաչափիկին իր ընկերների և ծանոթների մոտ: Սակայն նրանք չեն հավանում աղջկան,որովհետև նրանք ունեն գեղեցիկի մասին իրենց հատուկ բզեզային պատկերացումները: Մատնաչափիկը մենակ է մնում անտառում: Նա անցկացնում է ամառը և աշունը, իսկ երբ գալիս է ձմեռը, սկսում է մրսել: Նրան հայտնաբերում է դաշտամուկը, որը նրան տեղ է տալիս իր բնում: Հետո մուկը որոշում է վաճառել Մատնաչափիկին իր հարևանին՝ կույր խլուրդին: Խլուրդը հարուստ և շատ ագահ է: Նա խոստանում է մտածել ամուսնության մասին: Նա ցույց է տալիս Մատնաչափիկին իր ստորգետնյա հարստությունները: Սրահներից մեկում Մատնաչափիկը գտնում է սառած ծիծեռնակի: Խլուրդը և դաշտամուկը կարծում են, որ ծիծեռնակը մեռել է, սակայն Մատնաչափիկը ծածուկ հոգ է տանում թռչնակի մասին, և սա ապաքինվում է: Գալիս է գարուն և ծիծեռնակը դուրս է թռչում խլուրդի սրահից:
Այդ ժամանակ խլուրդը վերջնականապես կողմնորոշվում է և որոշում է ամուսնանալ: Մատնաչափիկը շատ է տխրում, որովհետև նա բոլորովին չի ցանկանում ամուսնանալ խլուրդի հետ: Գալիս է հարսանիքի օրը: Մատնաչափիկը որոշում է դուրս գալ վերջին անգամ լույս աշխարհ և հրաժեշտ տալ արևին: Այդ ժամանակ երկնքում երևում է ծիծեռնակը, որին աղջիկը փրկել էր: Նա իր մեջքին է նստեցնում Մատնաչափիկին և տանում իր հետ տաք երկրներ՝ փրկելով ժլատ խլուրդից:
Տաք երկրում Մատնաչափիկը բնակվում է ծաղկի մեջ: Այստեղ նա ծանոթանում է էլֆերի թագավորի հետ: Նրանք իսկույն սիրահարվում են և ամուսնանում: Մատնաչափիկը դառնում է էլֆերի թագուհի:

1.Դուրս գրի՛ր այն բառերը, որոնք լսում և գրում ես այլ կերպ: Օրինակ՝ մեջ, աղջիկ

Որդի, որպեսզի, տերև, օգնության, թռչել, ետևից, մակերևույթ, որովհետև, թռչնակի, թագավոր։
2.Հետևյալ բառերից գտի՛ր հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերը) և լրացրու՛ աղյուսակում՝

Միշտ. անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ. թույլ. վերջին, համաձայնել. հանգստանալ. գտնել. երբեք, հավաքել, աջ. արթուն.քնած, հրաժարվել. առաջին, գաղտնի, ամուր, աշխատել,  կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

Միշտ-երբեք                                             վերջին-առաջին
անարատ-պղտոր                                     համաձայն-անհամաձայն
ոչնչացնել-ստեղծել, կառուցել                   հանգստանալ-անհանգստանալ
Արատավոր-առողջ                                   գտնել-կորցնել
Բացահայտ-գաղտնի                                երբեք-միշտ
թույլ-ոժեղ                                                հավաքել-թափել

աջ-ձախ                                                   արթուն-քնած

քնած-արթուն                                           հրաժարվել-չհրաժարվել

առաջին-վերջին                                        գաղտնի-անգաղտնի

ամուր-թույլ                                               աշխատել-չաշխատել

կորցնել-գտնել                                           ստեղծել-չստեղծել

վատնել-չվատնել                                       մերժել-չմերժել

ձախ-աջ

 

 

 

3.Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:
Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող-բարեսինտ
խիղճ չունեցող-անխիղճ
բարձր ձայնով-բարձրաձայն
միշտ ժպտուն-ժպտերես
դեղնձը պահելու տեղ-մառան
կապույտ աչքերով-կապույտաչյա
արքայի որդի-արքայազն
հույների երկիր-Հունաստան
փոքր էշ-քուռակ
ծաղիկներով զարդարված-ծաղկեզարդ