Դու արդեն գիտես, որ բոլոր նյութերը կազմված են շա՜տ-շա՜տ մանր
մասնիկներից։ Գիտնականները դրանց անունը ատոմ են դրել։ Այդ մասնիկները
կարելի է տեսնել միայն հատուկ գործիքի միջոցով, որը կոչվում է մանրադիտակ։
Այդ մասնիկները իրար ձգում են ու «բռնում»։ Իսկ պատկերացնո՞ւմ ես ինչ
կլիներ, եթե այդպես չլիներ, ու բոլորը ցրվեին տարբեր ուղղություններով։
Գիտնականները հաշվել են, որ այդ մասնիկները մոտավորապես հարյուր
տեսակ են։ Այդ ինչպե՞ս է ստացվել, որ ընդամենը հարյուր տեսակից հազարավոր
նյութեր են կազմվել։
Շատ պարզ. պատճառը մասնիկների դասավորությունն է։ 39 տառով քանի՞
հազար բառ կարելի է կազմել։
Տես՝ շուտ բառը կարելի է նուշ դարձնել։ նուշին մի տառ կավելացնես և
կդառնա անուշ։
Այդպես էլ առաջանում են տարբեր նյութերը՝ նայած թե ատոմ-մասնիկներն
ինչ հերթականությամբ են դասավորված։

 

Տրված տառերով կազմի՛ր տարբեր բառեր.
թ, յ, ն, ր, ու, ա, և, ջ, կ

 

Թուր, թույն, կույր, կար, նույթ, նավակ, նկար, ուրագ, ուրախ, Ավան, ալիք, ջուր, ջարդել, կատու, կարիչ, կավիճ, կարդալ, կին։