Category Archives: Մայրենի

Թափանցիկ Ջակոմոն



Թափանցիկ Ջակոմոն



Ծառերի գանգատը



ՄԱՍՆԻԿՆԵՐ, ՈՐՈՆՑ ԱՆՈւՆԸ ԱՏՈՄ Է

Դու արդեն գիտես, որ բոլոր նյութերը կազմված են շա՜տ-շա՜տ մանր
մասնիկներից։ Գիտնականները դրանց անունը ատոմ են դրել։ Այդ մասնիկները
կարելի է տեսնել միայն հատուկ գործիքի միջոցով, որը կոչվում է մանրադիտակ։
Այդ մասնիկները իրար ձգում են ու «բռնում»։ Իսկ պատկերացնո՞ւմ ես ինչ
կլիներ, եթե այդպես չլիներ, ու բոլորը ցրվեին տարբեր ուղղություններով։
Գիտնականները հաշվել են, որ այդ մասնիկները մոտավորապես հարյուր
տեսակ են։ Այդ ինչպե՞ս է ստացվել, որ ընդամենը հարյուր տեսակից հազարավոր
նյութեր են կազմվել։
Շատ պարզ. պատճառը մասնիկների դասավորությունն է։ 39 տառով քանի՞
հազար բառ կարելի է կազմել։
Տես՝ շուտ բառը կարելի է նուշ դարձնել։ նուշին մի տառ կավելացնես և
կդառնա անուշ։
Այդպես էլ առաջանում են տարբեր նյութերը՝ նայած թե ատոմ-մասնիկներն
ինչ հերթականությամբ են դասավորված։

 

Տրված տառերով կազմի՛ր տարբեր բառեր.
թ, յ, ն, ր, ու, ա, և, ջ, կ

 

Թուր, թույն, կույր, կար, նույթ, նավակ, նկար, ուրագ, ուրախ, Ավան, ալիք, ջուր, ջարդել, կատու, կարիչ, կավիճ, կարդալ, կին։



ԻՆՉՔԱ՞Ն Է ՔՆՈւՄ ՄԱՐԴԸ

Եթե գումարենք բոլոր այն ժամերը, որ մարդը քնած է անցկացնում,
կիմանանք, որ 75 տարեկան մարդն իր ապրած տարիներից 25-ը քնած է
անցկացրել։
Այդ «քնած տարիներից» 5-ը անցնում է երազում։
Քնի տևողությունը տարբեր տարիքներում փոխվում է։
5 ամսական երեխան օրվա ընթացքում քնում է 13-16 ժամ, 5 տարեկանը՝ 8-
10 ժամ։ Այդքան են քնում նաև մեծահասակները։

 

 



Իմ ստեղծագործական հմտությունները

Ես կարողանում  եմ հորինել, կիրառել ռոդարիական հնարքներ՝

«Գարունն իմ աչքերով»                                      

«Ծառերի գանգատը և Թափանցիկ Ջակոմոն»

 



ԳՈՐԳԻ ՏԱԿ

Վագրն ու ձին ապրում էին հյուրասենյակի գորգի տակ։ Նրանք շատ մտերիմ
էին։
Նրանց դուր էր գալիս հյուրասենյակում ապրելը, որովհետև շատ էին սիրում
հյուր ընդունել։
Այդ տանը մի աղջիկ էլ էր ապրում։ Մի անգամ նա վագրին ու ձիուն հարցրեց.
— Ինչպե՞ս եք գորգի տակ տեղավորվում։
— Շատ պարզ, ախր մենք երևակայական ենք, — պատասխանեցին նրանք։
— Ես երևակայական վագր եմ։
— Իսկ ես՝ երևակայական ձի։
— Որտե՞ղ է քո խոտը, — ձիուն հարցրեց աղջիկը։
— Գորգի տակ, — պատասխանեց ձին։ — Չէ՞
որ խոտն էլ է երևակայական։
— Քո կերակուր-ոսկորնե՞րն էլ են գորգի
տակ, — հարցրեց աղջիկը վագրին։
— Ոսկորնե՞րը։ Իհարկե, — պատասխանեց
վագրը ու լիզեց շրթունքները։
Հետո թաքնվեց գորգի տակ։ Ձին էլ հետևեց
նրան։ Աղջիկը մնաց մենակ։
Նա մի թուղթ վերցրեց, վրան մի քանի
կտոր շաքար նկարեց ու դրեց գորգի տակ։
Քիչ հետո նա խրթխրթոց լսեց՝ «խըրթ–
29
խըրթ»։ Ձին էր, որ հաճույքով ուտում էր շաքարը։
Աղջիկը թղթի կտորի վրա գրեց. «Բա վագրերն ի՞նչ են սիրում» ու դրեց գորգի
տակ։
Գորգի տակից շշուկներ լսվեցին, հետո դուրս ցցվեց ձիու գլուխը։
— Հաց ու խոտ, — ասաց նա։
Աղջիկը չհավատաց։
— Ա՛յ դու անպիտան ձի, — ասաց աղջիկը։– Հաց ու խոտ սիրում են ոչ թե վագրերը,
այլ ձիերը։ Գնա հարցրու վագրին, թե ի՞նչ է ուզում։
Ձին ետ գնաց։ Նրա փոխարեն դուրս եկավ վագրը։
— Զեռքի ժամացույց եմ ուզում, — ասաց նա,– որպեսզի իմանամ, թե ժամը
քանիսն է։
— Լավ, — ասաց աղջիկը։
Նա ձեռքի ժամացույց նկարեց ու տվեց նրան։ Հետո ձիու համար հաց ու խոտ
նկարեց։ Վագրն անհետացավ։ Բայց քիչ անց երկուսով հայտնվեցին։
— Շատ շնորհակալ ենք քեզանից, — ասացին նրանք ու համբուրեցին աղջկան։
— Ուրիշ ի՞նչ եք ուզում, քանի շուտ է, ասեք, — ասաց աղջիկը։ — Արդեն իմ քնելու
ժամանակն է։
— Անձրևանոց ենք ուզում, — ասացին վագրն ու ձին։
— Անձրևանո՞ց, — զարմացավ աղջիկը։ — Ի՞նչ է, գորգի տակ անձրև՞ է գալիս…
Հա՜… Հիշեցի, երևակայական անձրև է։
— Իհարկե, — ասացին նրանք։
Եվ աղջիկը նրանց համար անձրևանոց նկարեց։
— Շնորհակալությո՛ւն, — ասացին վագրն ու ձին։ — Բարի գիշե՛ր։
— Բարի գիշե՛ր, — պատասխանեց աղջիկն ու գնաց քնելու։
Բայց քիչ հետո գլխի ընկավ, որ երևի տխուր բան է, երբ մարդ նոր, գեղեցիկ
անձրևանոց ունի, իսկ անձրև չի գալիս։ Մի մեծ թղթի վրա անձրև նկարեց, հետո
ոտքի թաթերի վրա մտավ հյուրասենյակ և անձրևը դրեց գորգի տակ։
Առավոտյան, երբ աղջիկը հյուրասենյակ մտավ, մինչև ոտքի կոճերը հայտնվեց
ջրի մեջ, իսկ վագրն ու ձին նստել էին բաց անձրևանոցի մեջ ու լողում էին՝ ասես
նավակում լինեին։
«Երևի հորդ անձրև եմ նկարել», — մտածեց աղջիկը։
Նախաճաշից հետո նա դարձյալ հյուրասենյակ մտավ։ Մայրիկը մինչ այդ ավլել
էր գորգը։ Ոչինչ չէր մնացել՝ ո՛չ ջուր, ո՛չ անձրևանոց, ո՛չ վագր, ո՛չ ձի։
Նա վերցրեց նկարչական տետրը և խոր քուն մտած վագր ու ձի նկարեց։ Քիչ
անց մայրիկը գնաց։ Իսկ աղջիկը դեռ նստել ու նայում էր բուխարիկի կրակին։
Հյուրասենյակում լռություն էր։ Եվ այդ լռության մեջ միայն բարձր խռմփոց էր
լսվում։



Մարդն ու ծառերը

Միչքավորմարդձմռանըգնացայգի՝պտուղքաղելու: Եվտեսնելով, ործառերըփայտացածեն, սկսեցթշնամանալ, տրտնջալ, հարվածելուասելնրանց. 

— Ինչո՞ւպտուղչունեք, որուտեմուկշտանամ,— ուսկսեցավելիչարանալ։ 

Եվծառերիցմեկըքաղցրությամբուհամոզողխոսքովասաց։ 

— Մի՛տրտմիր, ո՜վմարդ, ևիզուրմի՛բամբասիր, որովհետև, սխալվումես։Թեպետկարիքավոր, բայցինչո՞ւչգիտես, որձմռանըհանգստանումենքևզորացնումմերարմատները, որպեսզիկարողանանքգարնանըծաղկել, ամռանըսնունդտալպտղինևաշնանըհասնելուկերակրել: Ինչո՞ւչեկարայնժամանակ, երբմարդ, անասունուգազանվայելումէինմերպտուղները։Այժմգնաևվերադառնալովհարմարժամանակ, կերորչափկկամենաս։ 

Եվգնացմարդըայդխոսքիհույսով։ 



Մատնաչափիկը

Մի կին ծաղկամանի մեջ ծաղիկ է աճեցնում: Բացված կոկոնից դուրս է գալիս փոքրիկ աղջիկ, որին  կինը կոչում է Մատնաչափիկ: Աղջիկը շատ գեղեցիկ է և դա նկատում է գորտը: Սա որոշում է ամուսնացնել Մատնաչափիկին իր որդու հետ: Գիշերը նա գողանում է աղջկան և տանում ճահիճ: Գորտի որդին իսկույն սիրահարվում է, և որպեսզի Մատնաչափիկը չփախչի, նստեցնում է նրան ջրաշուշանի տերևի վրա: Աղջկան օգնության են գալիս ձկները: Նրանք կրծում են տերևի ցողունը, իսկ թիթեռը, որին նույնպես դուր էր եկել Մատնաչափիկը, բռնում է աղջկա գոտին և թռչելով իր ետևից է տանում տերևը, այնպես որ այն սահում է ջրի մակերևույթով: Սակայն աղջկան փախցնում է մայիսյան բզեզը: Նա բերում է Մատնաչափիկին իր ընկերների և ծանոթների մոտ: Սակայն նրանք չեն հավանում աղջկան,որովհետև նրանք ունեն գեղեցիկի մասին իրենց հատուկ բզեզային պատկերացումները: Մատնաչափիկը մենակ է մնում անտառում: Նա անցկացնում է ամառը և աշունը, իսկ երբ գալիս է ձմեռը, սկսում է մրսել: Նրան հայտնաբերում է դաշտամուկը, որը նրան տեղ է տալիս իր բնում: Հետո մուկը որոշում է վաճառել Մատնաչափիկին իր հարևանին՝ կույր խլուրդին: Խլուրդը հարուստ և շատ ագահ է: Նա խոստանում է մտածել ամուսնության մասին: Նա ցույց է տալիս Մատնաչափիկին իր ստորգետնյա հարստությունները: Սրահներից մեկում Մատնաչափիկը գտնում է սառած ծիծեռնակի: Խլուրդը և դաշտամուկը կարծում են, որ ծիծեռնակը մեռել է, սակայն Մատնաչափիկը ծածուկ հոգ է տանում թռչնակի մասին, և սա ապաքինվում է: Գալիս է գարուն և ծիծեռնակը դուրս է թռչում խլուրդի սրահից:
Այդ ժամանակ խլուրդը վերջնականապես կողմնորոշվում է և որոշում է ամուսնանալ: Մատնաչափիկը շատ է տխրում, որովհետև նա բոլորովին չի ցանկանում ամուսնանալ խլուրդի հետ: Գալիս է հարսանիքի օրը: Մատնաչափիկը որոշում է դուրս գալ վերջին անգամ լույս աշխարհ և հրաժեշտ տալ արևին: Այդ ժամանակ երկնքում երևում է ծիծեռնակը, որին աղջիկը փրկել էր: Նա իր մեջքին է նստեցնում Մատնաչափիկին և տանում իր հետ տաք երկրներ՝ փրկելով ժլատ խլուրդից:
Տաք երկրում Մատնաչափիկը բնակվում է ծաղկի մեջ: Այստեղ նա ծանոթանում է էլֆերի թագավորի հետ: Նրանք իսկույն սիրահարվում են և ամուսնանում: Մատնաչափիկը դառնում է էլֆերի թագուհի:

1.Դուրս գրի՛ր այն բառերը, որոնք լսում և գրում ես այլ կերպ: Օրինակ՝ մեջ, աղջիկ

Որդի, որպեսզի, տերև, օգնության, թռչել, ետևից, մակերևույթ, որովհետև, թռչնակի, թագավոր։
2.Հետևյալ բառերից գտի՛ր հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերը) և լրացրու՛ աղյուսակում՝

Միշտ. անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ. թույլ. վերջին, համաձայնել. հանգստանալ. գտնել. երբեք, հավաքել, աջ. արթուն.քնած, հրաժարվել. առաջին, գաղտնի, ամուր, աշխատել,  կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

Միշտ-երբեք                                             վերջին-առաջին
անարատ-պղտոր                                     համաձայն-անհամաձայն
ոչնչացնել-ստեղծել, կառուցել                   հանգստանալ-անհանգստանալ
Արատավոր-առողջ                                   գտնել-կորցնել
Բացահայտ-գաղտնի                                երբեք-միշտ
թույլ-ոժեղ                                                հավաքել-թափել

աջ-ձախ                                                   արթուն-քնած

քնած-արթուն                                           հրաժարվել-չհրաժարվել

առաջին-վերջին                                        գաղտնի-անգաղտնի

ամուր-թույլ                                               աշխատել-չաշխատել

կորցնել-գտնել                                           ստեղծել-չստեղծել

վատնել-չվատնել                                       մերժել-չմերժել

ձախ-աջ

 

 

 

3.Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:
Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող-բարեսինտ
խիղճ չունեցող-անխիղճ
բարձր ձայնով-բարձրաձայն
միշտ ժպտուն-ժպտերես
դեղնձը պահելու տեղ-մառան
կապույտ աչքերով-կապույտաչյա
արքայի որդի-արքայազն
հույների երկիր-Հունաստան
փոքր էշ-քուռակ
ծաղիկներով զարդարված-ծաղկեզարդ



ԵՐԲ ՄՏՔԵՐԸ ՍԱՌՉՈւՄ ԵՆ ՕԴՈւՄ Ալբերտո Մորավիա

Մի օր Ծով Ա. Ցուլը Ա.
Ֆրիկացի անունով մի սևամորթի
տեսավ, որն իր կնոջ և
երեխաների հետ նավակում
նստած Օձ Ա. Ձկան համար երգ
էր երգում։ Օձ Ա. Ձուկը բերանը
բաց լսում էր.
Օձ Ա. Ձուկ,
Օձ Ա. Ձուկ,
Չկա քեզ պես
Սիրուն ձուկ
Օձ Ա. Ձուկն այդ երգով
հրապուրված՝ մի պահ մոռացել
էր, որ Արևադարձ կոչվող երկրում
մի բան ասում են, մի այլ բան
մտածում։ Նա մոտեցավ
նավակին, իսկ Ա. Ֆրիկացին
ճարպկորեն նետեց ուռկանն ու մի
ակնթարթում բռնեց խեղճ Օձ Ա.
Ձկանը։ Քիչ անց Օձ Ա. Ձուկը արդեն տապակված էր ու խժռված։
Ծով Ա. Ցուլը դա որ տեսավ, սարսափեց։ Նա հեռացավ՝ մտածելով. «Ի՜նչ սարսափելի է,
կեցցենք մենք՝ բևեռցիներս, որ ոչինչ չենք մտածում, իսկ եթե մտածում ենք, բոլորը կարող
են տեսնել մեր մտածածը»։
Բայց Ծով Ա. Ցուլն անմիջապես չվերադարձավ Բևեռ։ Գուցե ծուլությունն էր պատճառը,
կամ էլ նրան դուր էր գալիս չկարդացվող մտքերը ունենալը։
Այսպես, Ծով Ա. Ցուլը մնաց Արևադարձ կոչվող երկրում և ընտելացավ այդ երկրի
սովորություններին։
Մտածելը անսպասելի պտուղներ տվեց։
Ծով Ա. Ցուլը սկսեց շատ խորիմաստ բաներ մտածել, ասենք. «Ո՞վ ենք մենք։ Որտեղի՞ց
88
ենք գալիս։ Ինչո՞ւ կանք։ Ո՞ւր ենք գնում»։
Ահա և պատասխանները. «Մենք ծովացուլեր ենք։ Գալիս ենք բևեռից։ Կանք,
որովհետև մեզ ստեղծել է մի էակ, որը հսկայական ծովացուլի է նման։ Վերջիվերջո
կհեռանանք Արևադարձ կոչվող այս կեղծ երկրից և կվերադառնանք ազնիվ ու ճշմարիտ
Բևեռ»։ Ի վերջո Ծով Ա. Ցուլը ձանձրացավ մի բան մտածել, բայց ուրիշ բան անելուց և մի
գեղեցիկ օր վերադարձավ Բևեռ։ «Այո՜, չմտածե՛լ, անգործ ու անհոգ ապրել գոնե մի միլիոն
տարի»,- երազում էր նա։
Մի անգամ Բևեռում, իր հին սառցակտորին թիկնած, Ծով Ա. Ցուլն զգաց, որ մտածելն
արդեն սովորություն է դարձել, և ինքը չի կարողանում չմտածել։
Դժբախտաբար բոլոր մտքերն անմիջապես հայտնվում էին գլխավերևում՝ պսպղուն ու
թափանցիկ սառցալուլաներով գրված։ Խեղճ Ծով Ա. Ցուլի բարեկամներն սկսեցին նրանից
փախչել։ Նա էլ սկսեց վատ բաներ մտածել նրանց մասին։ Այդ մտքերը վատ խոսքերով
լցված սառցալուլաներ դարձան…
Շուտով Ծով Ա. Ցուլը մեն-մենակ մնաց իր սառցակտորի վրա։
Այդ ժամանակներից շա՜տ-շա՜տ տարիներ են անցել։ Բևեռում ջերմաստիճանը
բարձրացել է։ Մտքերն այլևս չեն սառչում և դարձել են անտեսանելի։ Բայց Ծով Ա. Ցուլը
դարձյալ մենակ է ապրում։ Իր սառցակտորին պառկած՝ նա անվերջ մտածում է։
Ի՞նչ է մտածում։
Ի՞նչ իմանաս։



Next page →