Լինում է, չի լինում, մի աղջիկ։Նա ապրում էր իր մայրիկի հետ։Մի օր էլ եկավ նրա ծնունդը և այդ օրը նրան իր մայրիկը կարմիր գլխարկ նվիրեց։Այդ օրվանից նրան ասում էին Կարմիր գլխարկ։Մի օր էլ նրա տատիկը հվանդացել էր։Նրա մայրիկը նրան ասաց․

-Կարմիր գլխարկ, քո տատիկը հիվանդացել է։Գնա և տար այս գինին և կարկանդակները տատիկին, թող ուտի և լավանա։

Եվ գնաց Կարմիր գլխարկը անտառ տատիկի մոտ։Ճանապարհին նա հանդիպեց գայլին։Գայլը նրան հարցրեց․

-Ո՞ւր ես գնում Կարմիր գլխարկ։

-Տատիկս հիվանդացել է, գնում եմ, որ նրան գինի և կարկանդակ տանեմ, որ ուտի և լավանա։

-Ի՞սկ որտեղ է ապրում տատիկտ։

-Անտառի մեջ։

-Դե լավ գնա տատիկիտ մոտ։

Եվ գնաց Կարմիր գլխարկը տատիկի մոտ։Գայլը նրան հետևեց և նա գնաց ավելի կարճ ճանապարհով, որ ավելի շուտ հասնի և ուտի տատիկին։

Գայլը գնաց տատիկին կերավ։Նա հագնվեց տատիկի շորերով և պարկեց և սպասեց Կարմիր գլխարկին։

Կարմիր գլխարկը գնաց տատիկի տան մոտ և տուկ-տուկ տվեց։Գայլը ասաց․

-Ո՞վ է։

-Կարմիր գլխարկն է տատիկ, քո թոռնիկն է, դուռը բացիր։

-Թելը քաշիր և կբացվի։

-Մտավ Կարմիր գլխարկը տատիկի տուն և ասաց․

-Տատիկ ի՞նչու է քո ականջներտ մեծ։

-Որ լավ լսեմ։

-Տատիկ ի՞նչու է քո աչքերտ այդքան մեծ։

-Որ լավ տեսնեմ։

-Իսկ ինչու է քո բերանտ այդքան մեծ։

-Որ լավ ուտեմ քեզ։

Ասաց և կանգնեց։

Կարմիր գլխարկը գոռում էր, և այդ ձայնից որսորդները եկան և բռնեցին գայլին։Նրանք նրա փորը կտրեցին և դուս հանեցի տատիկին։

Այդ օրվանից Կարմիր գլխարկը առանց վախնալու գնում էր իր տատիկի մոտ։