Էսպես հասանք մյուս կայարանը. հազիվ գնացքը կանգնել էր, մեկ էլ պառավի շունը՝
լեզուն հանած, վազեվազ ընկավ վագոնը և թռավ պառավի գոգը։ Ճանապարհորդները
զարմանքից վեր կացան։
— Ա՜, եկավ, եկավ, շունը եկավ,- ձայն տվին իրար ու հավաքվեցին շան գլխին։
Աղմուկի վրա կոնդուկտորը նորից երևաց։
— Էդ որտեղի՞ց եկավ,- զարմացավ նա։
Մեկը թե՝
— Չե՛ք տեսնում ո՞նց է հևում. գնացքի ետևից վազել է, էլի՜։
Բոլորը զարմացան, թե ինչպես է մի կայարանից մյուսը վազել այդ պստիկ շունը, ինչպես
շունչը չի կտրել… Բայց ինչ կասես, որ եկել էր։ Բոլորից շատ զարմացել էր պառավը։ Նա
ուրախությունից շանը սեղմում էր կրծքին։
— Ջեկո՛ ջան, Ջեկո՛…
Իսկ Ջեկոն ետևի ոտներով կանգնած էր նրա գոգին, առջևի ոտները դնում էր նրա
կրծքին և ուզում էր նրա երեսը լիզել, բայց երեսին չհասնելով՝ լիզում էր ձեռքերը։
Բոլորս ծիծաղում էինք, ուրախանում, իսկ կոնդուկտորը նորից կպավ պառավին, թե՝
կամ պիտի իջնես, կամ շանդ կթողնես կայարանում…

Պառավը նորից պինդ գրկեց շանը, որ կոնդուկտորը չտանի, խնդրեց, որ թողնի։ Բայց
կոնդուկտորը էլի լսել չուզեց և շանը քաշեց իր կողմը։
— Ես իրավունք չունեմ վագոնում շուն թողնել, ինձ պաշտոնից կհանեն։
Ու նորից շանը կլանչեցնելով տարավ, դրեց պլատֆորմի վրա և վագոնի դուռը փակեց։
Այս անգամ պառավը լաց եղավ, իսկ ես, գլուխս վագոնի պատուհանից հանած, նայում
էի՝ տեսնեի շունն ինչ է անելու։
Երբ գնացքը շարժվեց, Ջեկոն սկզբում շշմած, պոչը ետևի ոտների արանքը կոխած,
նայեց շարժվող վագոններին, ապա սկսեց վազել գնացքի կողքով։ Գնացքն արագացրեց
ընթացքը, Ջեկոն՝ նույնպես, նա վազում էր՝ գլուխն ուսերին դրած, այնպես, ինչպես
նապաստակն է վազում՝ ցատկելով, թռչկոտելով… Վազեց, վազեց, մեկ էլ՝ ըհը՜, թռավ
վերջին վագոնի սանդուղքի վրա ու նստեց լեզուն հանած։

Ուրախությունից ուզեցի մյուս ճանապարհորդներին պատմել Ջեկոյի ճարպկության
մասին և ցույց տալ նրա տեղը, բայց մտածեցի, որ դա կոնդուկտորի ականջը կընկնի, չի թողնի։ Լավ էր, որ ուրիշ ճամփորդ չէր նկատել, և նա մնաց այսպես մինչև մյուս կայարանը։
Երբ հասանք մյուս կայարանը, Ջեկոն նորից եկավ, պառավի գոգն ընկավ։
Նորից ծիծաղ, ուրախություն։ Պառավը համբուրում է Ջեկոյին ու ծիծաղում մյուսների
հետ։
Եկավ կոնդուկտորն էլ, ուզեց բարկանալ, բայց իմանալով բանն ինչպես է եղել, ինքն էլ
սկսեց ծիծաղել։
— Դե որ էդպես է, նորից զամբյուղդ դի՛ր, մայրի՛կ։ Միևնույնն է, դա արդեն սովորել է
առանց տոմսի ճամփորդել…
Ջեկոն, կարծես կոնդուկտորի խոսքերը հասկանալով, ինքը թռավ, մտավ զամբյուղը։
Պառավը կափարիչը վրա բերեց, նորից ոտը դրեց վրան և փեշերով ծածկեց։
Ջեկոն հիմա հանգիստ էր. ո՛չ ճանկռում էր զամբյուղը, ո՛չ էլ հաչում։
Այդպես էլ հասանք Երևան։

իրենն ասել — պնդել, իր ասածից չհրաժարվել, համառել
պլատֆորմ — կառամատույց, ուղևորման հարթակ երկաթուղային կայարանում, գնացքը
կանգնելու տեղին կից տարածություն, որտեղից գնացք են նստում։

 

Այս դարձվածները փոխարինի՛ր մեկ բառով.

ձայն տալ—կանչել

ականջն ընկնել—լսել

(կափարիչը) վրա բերել—փակել

 

Պատմի՛ր այս պատմության ծեր կնոջ մասին։

 

Բարի էր, կենդանասեր էր, իր տված խոստումըի տերն էր։

 

Պատմի՛ր գնացքի ուղեկցորդի մասին։

 

Չար էր, անսիրտ էր, դաժան էր, բայց օրենքի կատարողն էր։

 

Մեղադրի՛ր գնացքի ուղեկցորդին։

 

Հարգելի՛ ուղեկցորդ, գիտեմ, որ օրենքի կանոնները պետք է կատարել։ Բայց որոշ դեպքերում կարելի է զիջումների գնալ։Դուք՛,  կարող էիք օգնել պառավ կնոջը։ Բայց դուք այնքան չար  ու դաժան էիք, որ հաշվի չառնելով կենդանու փոքրությանը, նրան դուրս նետեցիք վագոնից։ Կհորդորեի Ձեզ՛, մի քիչ բարի ու սիրալիր լինել, թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների նկատմամբ։

 

Արդարացրո՛ւ գնացքի ուղեկցորդին։

 

Հարգելի՛ ուղեկցորդ, գիտեմ, որ դուք շատ վատ վարվեցիք ծեր կնոջ և փոքր շնիկի նկատմամբ։ Հիմա չեմ ուզում Ձեզ մեղադրել, քանի, որ Դուք կատարում էիք Ձեր աշխատանքը։ Օրենքի կատարումը առաջնահերթություն է։ Դուք առաջին հերթին մտածում էիք, որ շան ներկայությունը և հաչոցները կարող էին խանգարել ուղևորներին։

 

Պատմի՛ր Ջեկոյի մասին։

 

Ջեկոն մի փոքրիկ սպիտակ շուն էր՝ բանթը վզին։ Նա հավատարիմ շնիկ էր։ Նա շատ էր սիրում իր տիրոջը։ Դրա համար էլ, ամեն կերպ նա աշխատում էր վազելով հասնել գնացքի վագոնին, որտեղ իր ծեր տերն էր գտնվում։Նա շատ խիզախ էր, համառ էր, քաջ էր։

 

Քո կարծիքով, ինչպիսի՞ն էին մյուս ուղևորները։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։

 

Ուղևորները սկզբում շատ անտարբեր էին պահում իրենց։ Աշխատում էին չխառնվել ուղեկցորդի և ծեր պառավի վեճին։Հետո նրանց սկսեց ուրախություն և զարմանք պատճառել շան համառությունը և խիզախությունը։Նրանք բարի էին, որ ուղեկցորդին տեղյակ չպահեցին, որ շունը նստել է գնացքի աստիճանին։

 

Ջեկոն, գլուխ գովելով, պատմում է իր ճանապարհորդության մասին։ Գրի՛ր նրա պատմածը։

Մի փոքրիկ շուն կար, որի անունը՝ Ջեկո էր։ Նա ամեն տեղ գլուխ գովալեվ պատմում էր իր պատմությունը։ մի անգամ, իր ծեր տերը որոշեց իրեն՝ Ջեկոյին, տանել քաղաք՝ որդու տուն։ Քանի որ, նա խոսք էր տվել իր որդուն։ Վագոնում իր ծեր տիրոջն է մոտենում ուղեկցորդը։ Այդ ժամանակ ինքը  սկսում է հաչալ։ Ուղեկցորդը  ասում է իր տիրուհուն, որ շանը պետք է վագոնից իջեցնել։ Տերը չի համաձայնվում, բայց ուղեկցորդը նրան հաշվի չառնելով շանը առաջին իսկ կայարանում դուրս է նետում վագոնից։Բայց ինքը դրանից չի հուսահատվում և նապաստակի նման արագ վազելով հաջորդ կայարանում հասնում է գնացքին և վազելով ներս ընկնում վագոն և նստում պառավի գոգը։ Նորից են դուրս գցում իրեն վագոնից, բայց էլի չի հուսահատվում և վազելով նորից հասնում է գնացքին և նստում աստիճանների վրա։ Ջեկոն ասում էր, որ պետք է ունենալ կամքի ուժ և ցանկություն կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարելու համար։