Բոլորը գիտեն, որ օրը 24 ժամ ունի։ Գիշերն ու ցերեկը միշտ տարբեր տևողություն ունեն։
Կարող ես ստուգե՛լ։ Միայն գիշերահավասարի ժամանակ է, որ և՛ ցերեկը, և՛ գիշերը
տասներկու ժամ են տևում։ Այդ ժամանակ արևը ծագում է ուղիղ ժամը 6-ին և մայր է
մտնում ժամը 18-ին (երեկոյան ժամը 6-ին)։ Մեկ տարվա ընթացքում երկու
գիշերահավասար է լինում՝ գարնանային և աշնանային։ Գարնանային գիշերահավասարը
մարտի 21-ին է, իսկ աշնանայինը՝ սեպտեմբերի 23-ին։

 

Գիշերահավասարի օրերին գիշերն ու ցերեկը քանի՞ ժամ են տևում։ Ճիշտ պատասխանն
ընդգծի՛ր։

ա. 12 ժամ
բ. 18 ժամ
գ. 24 ժամ

Որո՞նք են գիշերահավասարի օրերը։

Գարնանը—մարտի-21

աշնանը—սեպտեմբերի-23