Մի անգամ Առյուծ արքան  

Մռնչում էր կողի ցավից.  

Գազանները ամեն կողմից  

Եկան հիվանդ արքային տեսնելու, 

 Բայց մեջներին չկար աղվեսը:  

Էնտեղ մեկն էլ մի պառավ գել  

Ասավ.  

– Արքա, ախր ի՞նչ կա,  

Որ աղվեսը`հաճուճ-մաճուճ  

Թիզ ու կեսը, քեզ չի հարգել, 

 Տես, չի եկել:  

Ցավը թողած`արքան գոռաց,  

Թե` հա թռեք, էն ըմբոստին  

Մոտս բերեք:  

Հինգ, վեց գազան ելան հասան,  

Էն աղվեսին մի կերպ գտան,  

Պատճառն ասին, բերին ատյան:  

Արքան գոռաց.  

— Ո՞ւր ես, մեռած…  

— Ասեմ ձեռաց,-աղվեսն ասաց. 

 — Տեր վեհափառ, խնդիրս առ,  

Որ լսեցի` դու հիվանդ ես,  

Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես, 

 Ինչպես գլխիս կրակ վառած  

Եվ պատանս էլ թևիս առած  

Հա էստեղ, հա էնտեղ,  

Վերջը գտա ցավիդ դեղը,  

Գելի մորթին արա մուշտակ,  

19 Միսը` շորվա, խմի տաք-տաք,  

Քրտնեց կողդ, կանցնի դողդ:  

Որ չտվեց էսպես թելին,  

Իսկույն գետին դրին գելին: 

 Արքան հագավ գելի կաշին, 

 Միսը կերավ նախաճաշին: 

 Քրտնեց կողը, անցավ դողը  

Մեջտեղ գնաց զրպարտողը:  

Հարցեր և առաջադրանքներ  

  1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր: 

Մռնչալ-զայրացած ձայն հանել 

արքա-թագավոր 

պառավ-ծեր 

հաճուճ-մաճուճ- 

թիզ- 

գոռալ-ձայնը գլուխը գցել 

թռնել-ցատկել 

զրպարտող-մեղադրող 

  1. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության աղվեսը

Խորամանկ էր, բարի էր, հոգատար էր։ 

  1. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության գայլը: 

Բանբասկոտբ էր, խոսք տանող բերող էր։ 

  1. Ստեղծագործությունից դուրս գրի՛ր

3-ական միավանկ և երկվանկ բառ:  

միավանկ երկվանկ  

Միավանկ—մի, բայց, գել, թիզ, քեզ, չի, տես, թե, հա, հինգ, վեց, կերպ 

երկվանկ—ան-գամ, առ-յուծ, ար-քա, կո-ղից, ցա-վից, ա-մեն, ե-կան, հի-վանդ, չը-կար, էն-տեղ, մե-կըն, պա-ռավ, ա-սավ, կե-սը, հար-գել, ե-կել, ցա-վը, թո-ղած, ար-քան, գո-ռաց, թը-ռեք, գա-զան, ե-լան, հա-սան, գը-տան, ա-սին, բե-րին, ատ-յան 

երեքական—մը-ռըն-չում, գա-զան-ները, ար-քա-յին, տես-նե-լու, մեջ-նե-րին, աղ-վե-սը, ըմ-բոս-տին,  աղ-վե-սին, պատ-ճա-ռըն։ 

 

  1. Տրված բառերի հականիշները գրի՛ր. 

Վախկոտ – ուժեղ, խիկզախ, արի 

Մեղավոր – անմեղ 

Հիվանդ – առողջ 

Ուժեղ – թույլ 

Պառավ – երիտասարդ, ջահել 

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի. Օրինակ՝ ցավ-ցավել

Հիվանդ – հիվանդանալ 

Դող – դողալ 

Նախաճաշ – նախաճաշել 

Քրտինք – քրտնել 

Հագուստ-հագնել