Եթե քեզ հարցնեն, թե երկինքը ցերեկն ի՞նչ գույն ունի, կպատասխանես.
— Իհարկե, կապույտ, եթե ամպեր չկան։
Իսկ ինչո՞ւ։
Արևի լույսը (ճառագայթը) միշտ թափանցիկ, անգույն է թվում, ճի՞շտ է։ Իրականում այդ
լույսի մեջ յոթ գույն կա՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ,
մանուշակագույն։ Օդում մասնիկներ կան, որոնք վերցնում են կապույտ գույնը և
անդրադարձնում։ Մենք տեսնում ենք այդ մասնիկների «ուղարկած» կապույտը, իսկ մյուս
գույները թափանցում են օդի միջով և աննկատ մնում։

Ահա թե ինչու է երկինքը կապույտ։

 

Ի՞նչ գույներ կան արևի ճառագայթների մեջ։

Կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ,  մանուշակագույն։

 

Ինչո՞ւ ենք մենք միայն կապույտը տեսնում։

Օդում մասնիկներ կան, որոնք վերցնում են կապույտ գույնը և  անդրադարձնում։