Գիշեր է, լուսնյակ ու լույս,
Ծղրիդը արծաթ է մանում,
Տերևը դողում է քամուց
Եվ աստղին աչքով է անում։

 

Իմ գյուղը վրան է առել
Կապույտն ու խշշոցը բարդու,
Իսկ հովը տանիքից տանիք
Հայրեն ու տաղիկ է տանում։