Կետադրի’ր տեքստը:

Հորթը և ոզնին

Մի օր, կանաչ դաշտում հանդիպեցին՝ հորթն ու ոզնին։

Երբ չալ հորթը լիզեց ոզնուն, փուշը ծակեց հորթի լեզուն։

Այն ժամանակ ոզնին նրանց ասաց,- «ինչ պատահի՝, մի տար բերանդ»։

Անվանի՛ր մեկ բառով։

Թռչունների խումբ-երամ

ձիերի խումբ-երամակ

միասին նույն օրը ծնված-երկվորյակ

և՛ ջրում, և՛ ցամաքում ապրող-երկկենցաղ

ցողը ցուրտ ժամանակ-շաղ

Կարդալու սրահ-ընթերցարան

երեկոյան ճաշ-ընթրիք

հատ-հատ ընտրված-ընտիր

արգելք ոտքի տակ-արգելանք

բարակ ճյուղ, շիվ-ոստ

Գտի՛ր առաջին սյունակում գրված բառերի բացատրությունը և համարակալի՛ր հոմանիշ զույգերը։

Երփներանգ1                                      4ուժգին ցանկություն

արփի2                                                 1տարբեր գույների

բորբ3                                                    3շատ տաք, ջերմ

փափագ4                                             7նեխել, փչանալ

շամփուր5                                            6շփանալ, երես առնել

հղփանալ6                                           5խորովածի շիշ

բորբոսնել7                                          2ցերեկային լուսատու

Լրացրո’ւ բաց թողնված տառերը և վերնագի’ր: Տեքստից դո’ւրս գրիր այն բառերը, որոնց կարող ես հոմանիշներ կամ հականիշներ գրել:

Կեսօր էր: Եղնիկը մի քիչ զմրուխտ խոտ անուշ արեց, լողաց սառնորակ գետակում, ապա մտավ անտառ: Պառկեց զովասուն ծառերի ստվերում: Անտառի անդորրությունը ձանձրացրեց նրան: Հասակակից մեկը չկար, որ հետը խաղար և օգներ փարատելու ձանձրույթը։

Հանկարծ արևի մի շող թափանցեց հովից օրորվող ծառերի արանքից: Եղնիկը ոստեց տեղից և փորձեց բռնել շողիկը: Բայց նա փախավ, և եղնիկը չկարողացավ որսալ նրան:

Եղնիկը թռչկոտում էր արևազօծ դաշտում, փորձում էր բռնել շողը: Իսկ շողն իր հերթին մերթ հպվում էր եղնիկին, մերթ արագորեն անհետանում:

Այսպես ամեն միջօրեի շողիկը գալիս և խաղում էր մատղաշ եղնիկի հետ:

զմրուխտ-վառ կանաչ խոտ

զովասուն-հով

անդորրություն-խաղաղություն, հանգստություն

ձանձրացրեց-հոգնեցրեց

փարատել-սփոփել

թափանցել-միջովն անցնել

ոստել-տեղից վեր ցատկել

որսալ-բռնել

արևազօծ-արևով օծված

մերթ-երբեմն

հպվել-դիպչել