Կարդա՝ դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։

Լուսաբացին հալվում էին աստղերը ձնագնդերի պես, շառագունում էր արևելքը։ Արևի շողերը խաղում էին ամպերի հետ։ Ասես մի անտես ձեռք բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավերի նույն շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։

Գոլորշի էր բարձրանում տերևների վրայից, ծաղիկների գունավոր թերթերից։ Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը և նայում արևին, որ կեսօրին նորից խոնարհեն , երբ արևը թեժանա։

Շառագունում-շառագույն ներկել, կարմրել

բյուր-շատ,

քուլա-  գզած  բամբակի փաթիլ,

խոնարհել-կախ գցել

թեժանա-բորբոքվել։

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։ Նշի՛ր գրության և արտասանության տարբերությունները։

Օրինակ՝

Ծագել— լսում ենք՝ ք, գրում ենք՝ գ

Արև-լսում ենք՝ եվ, գրում ենք՝ և,

մինչև-լսում ենք՝եվ,գրում ենք՝ և։

Բարձրանում- լսում ենք՝ ց, գրում ենք՝ ձ

Տերև-լսում ենք՝ եվ, գրում ենք՝ և

Թերթ-լսում ենք՝ ռ, գրում ենք՝ ր

Տեքստից օգտվելով՝ լրացրո՛ւ նշված բառերի բացակայող տառերը։

Արևելք

Ամպեր

Ձեռք

Բյուր

Նախշեր

Ծագել

Գոլորշի

Բարձրանալ

Կեսօր

Խոնարհել

Երբ

Ուղղագրական բառարանից գրությամբ և արտասանությամբ 10 բառ դուրս գրիր։

Արև-լսում ենք՝ եվ, գրում ենք՝ և

Երգ-լսում ենք՝ ք, գրում ենք՝ գ

Մանրէ-լսում ենք՝ ե, գրում ենք՝ է

Աշխարհ-լսում ենք՝ ր, գրում ենք՝րհ

Ուղևոր-լսում ենք՝ եվ, գրում ենք՝և

Բարձր-լսում ենք՝ ց, գրում ենք՝ ձ

Որևէ-լսում ենք՝ եվ, գրում ենք՝ և

Որոշել-լսում ենք՝ վո, գրում ենք՝ո

Ողկույզ-լսում ենք՝ խ, գրում ենք՝ ղ

Որպեսզի-լսում ենք՝ ս, գրում ենք՝ զ։

Տեքստից առանձնացրո՛ւ բարդ բառերը և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր ։

Օրինակ՝ գլխահակ= գլուխ+ ա+ հակվել

արևելք=Արև+ելնել

լուսաբաց=լույս+ա+բաց

ձնագունդ=ձյաւն+ա+գունդ

կեսօր=կես+օր։