1.
(A) 6 (B) 7 (C) 8 (D) 10 (E) 15

2. Արթուրն ուներ անցքերով 10 միանման մետաղե ձող (նկար 1): Նա դրանք զույգ
առ զույգ միացրեց և ստացավ 5 երկար ձող (նկար 2): Ստացված ձողերից ո՞րն է
ամենաերկարը:
(A) A (B) B (C) C (D) D (E) E

3. Ի՞նչ թիվ է թաքնված քառակուսու հետևում:
(A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7.

4. Նկարում պատկերված է կղզի՝ ափագծով և մի քանի ուրախ
գորտով: Գորտերից քանի՞սն է նստած կղզում:
(A) 4 (B) 5 (C) 6 (D) 7 (E) 9

5. Թիվն ունի երկու թվանշան: Այդ թվանշանների արտադրյալը 15 է: Որքա՞ն է այդ
թվանշանների գումարը:
(A) 2 (B) 4 (C) 6 (D) 8 (E) 10

6. Լուսինեն իր դրամապանակում ուներ ինչ-որ քանակի կենգադրամ
(տե՛ս նկարը): Նա գնաց խանութ և գնեց գնդակ, որի համար վճարեց
7 կենգադրամ: Քանի՞ կենգադրամ կար Լուսինեի դրամապանակում
նրա խանութից դուրս գալու պահին:
(A) (B) (C) (D) (E)

7. Մանեն ուզում է միացնել շրջանագծի վրա գտնվող կետերը: Նա
սկսում է կետ 1-ից և գծով միացնում հաջորդ կետերից ամեն
երկրորդը: Նման ձևով ստացված առաջին երկու գծերը ցույց են
տրված նկարում: Մանեն շարունակում է նման ձևով միացնել
կետերը, մինչև հասնում է կետ 1-ին: Բերված նկարներից ո՞րը
Մանեն կստանա արդյունքում:
(A) (B) (C) (D) (E)

8. Իմ հովանոցի արտաքին կողմի վրա գրված է KANGAROO բառը,
ինչպես ցույց է տրված աջակողմյան նկարում: Ներքևում բերված
նկարներից մեկում նույնպես ցույց է տրված իմ հովանոցը: Ո՞րն է այն:
(A) (B) (C) (D) (E)

4 միավոր գնահատվող խնդիրներ
9. Դավիթն ուզում է նկար 1-ում բերված պատկերից կտրել
միանման եռանկյուններ, որոնցից մեկը ցույց է տրված
նկար 2-ում: Քանի՞ այդպիսի եռանկյուն նա կստանա:
(A) 8 (B) 12 (C) 14 (D) 15 (E) 16

10. Գոռն ուներ 7 խնձոր և 2 բանան: Նա 2 խնձոր տվեց Անիին, որն իր հերթին մի քանի
բանան տվեց Գոռին: Անին քանի՞ բանան տվեց Գոռին, եթե դրանից հետո Գոռն
ուներ հավասար քանակով բանան և խնձոր:
(A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 7

11. Հակոբը կառուցեց խորանարդ՝ օգտագործելով 27 խորանարդիկ,
որոնք ներկված էին կամ սև, կամ սպիտակ: Կողք կողքի դրված
ցանկացած երկու խորանարդիկներ ունեն տարբեր գույն (տե՛ս
նկարը): Քանի՞ սպիտակ խորանարդիկ էր օգտագործել Հակոբը:
(A) 10 (B) 12 (C) 13 (D) 14 (E) 15

12. Չմշկորդների մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում էր 10 մարզիկ: Այն
չմշկորդների թիվը, որոնցից առաջ անցավ Աշոտը, 3-ով ավելի էր այն չմշկորդների
թվից, ովքեր առաջ անցան Աշոտից: Ո՞ր տեղը գրավեց Աշոտը:
(A) 1 (B) 3 (C) 4 (D) 6 (E) 7

 

13. Տիգրանն ունի 4 խաղալիք՝ մեքենա, գնդակ, զինվոր
և նավ: Նա ուզում է
խաղալիքները մի շարքով դասավորել դարակի վրա այնպես, որ նավն էլ լինի
մեքենայի կողքին, զինվորն էլ: Տիգրանը քանի՞ եղանակով կարող է խաղալիքները
դարակի վրա դասավորել այնպես, որ նշված պայմանները բավարարվեն:
(A) 2 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 8

14. Լևոնն այգում հեծանիվ է քշում: Նա սկսում է քշել
ܵ կետից
և
շարժվում է սլաքի ուղղությամբ (տե՛ս նկարը): Առաջին
խաչմերուկում նա շրջվում է աջ, հաջորդ խաչմերուկում՝
ձախ, հետո՝ նորից աջ, հետո՝ նորից ձախ, և այսպես
շարունակ: Ո՞ր նշանի կողքով նա չի անցնի հեծանիվ քշելու
ընթացքում:
(A)
(B (ܣ
(C (ܤ
(D
(E (ܦ
ܧ
15. Կա հինգ զատիկ (տե՛ս նկարը): Երկու զատիկ ընկերներ են, եթե նրանց մեջքի
վրայի կետերի քանակները տարբերվում են 1-ով:
«Կենգուրու» մրցույթի օրը յուրաքանչյուր զատիկ մեկ
շնորհավորական հաղորդագրություն ուղարկեց իր
ընկերներից յուրաքանչյուրին: Քանի՞ շնորհավորական
հաղորդագրություն ուղարկվեց:
(A) 2 (B) 4 (C) 6 (D) 8 (E) 9

16. Նկարում բերված պատկերը բաժանել են 3 միանման մասերի: Ի՞նչ
տեսք ունի այդ մասերից յուրաքանչյուրը:
(A) (B) (C) (D) (E)

5 միավոր գնահատվող խնդիրներ
17. Սոնան ցանկանում է թուղթը ծալելով ստանալ խորանարդ: Նա 6
քառակուսու փոխարեն սխալմամբ 7 քառակուսի է գծել թղթի վրա
(տե՛ս նկարը): Սոնան ո՞ր քառակուսին կարող է ջնջել, որպեսզի
մնացած քառակուսիներն իրար կպած մնան, և նա դրանցից ստանա
խորանարդ:
(A) 1 (B) 2 (C) 3 (D) 6 (E) 7

18. Ունենք երեք թափանցիկ թիթեղ, որոնք ներկված են նկարում բերված ձևով: Մենք
կարող ենք միայն պտտել այդ թիթեղները՝ առանց դրանք շրջելու: Եթե այդ երեք
թիթեղները դնենք իրար վրա այնպես, որ նրանց
եզրերն ամբողջությամբ համընկնեն, և վերևից նայենք
ստացված քառակուսուն, ապա ամենաշատը քանի՞ սև
վանդակ կտեսնենք:
(A) 5 (B) 6 (C) 7 (D) 8 (E) 9

19. 2, 3, 5, 6
և 7 թվերը գրում են նկարում բերված պատկերի
վանդակներում այնպես, որ տողում գրված թվերի գումարը հավասար
լինի սյունակում գրված թվերի գումարին: Ի՞նչ թիվ կարող է գրված
լինել պատկերի կենտրոնական վանդակում:
(A) միայն 3 (B) միայն 5 (C) միայն 7 (D) 5 կամ 7 (E) 3, 5 կամ 7
20. Պետրոսն ուներ տասը գնդակ, որոնք համարակալված էին 0-ից մինչև 9: Նա
բաժանեց այդ գնդակներն իր երեք ընկերների միջև. Վազգենը ստացավ երեք
գնդակ, Գևորգը՝ չորս, Աննան՝ երեք: Այնուհետև Պետրոսը խնդրեց ընկերներին, որ
նրանցից յուրաքանչյուրը բազմապատկի իր մոտ եղած
գնդակների վրա գրված թվերը: Արդյունքում Վազգենը
ստացավ 0, Գևորգը՝ 72, իսկ Աննան՝ 90: Որքա՞ն է Վազգենի
մոտ եղած գնդակների վրա գրված թվերի գումարը:
(A) 11 (B) 12 (C) 13 (D) 14 (E) 15

21. Երեք պարան դրված է հատակին, ինչպես ցույց է տրված նկարում:
Միացնելով երեք այլ պարանների ծայրերը նկարում բերված
պարանների ծայրերին՝ կարելի է ստանալ մեկ մեծ ամբողջական
օղակ: Ներքևում բերված պարանների կտորների ո՞ր խումբը պետք
է օգտագործել մեկ մեծ օղակ ստանալու համար:
(A) (B) (C) (D) (E)

22. Նկարում պատկերված են կետեր: Ցանկացած երկու հարևան կետերի
հեռավորությունները՝ և՛ հորիզոնական, և՛ ուղղահայաց
ուղղություններով, իրար հավասար են: Տարբեր մակերեսներով քանի՞
քառակուսի կարելի է ստանալ, որոնց գագաթները գտնվում են այդ
կետերում:

(A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6

23. Գայանեն նկարում է խոզ, շնաձուկ ու ռնգեղջյուր
և նկարներից յուրաքանչյուրը
կտրում երեք մասի, ինչպես ցույց է տրված նկարում: Կտրած մասերից նա կարող է
ստեղծել տարբեր կենդանիներ՝ իրար միացնելով մեկ գլուխ, մեկ միջնամաս
և մեկ
վերջնամաս: Գայանեն քանի՞ տարբեր երևակայական
և իրական կենդանիներ
կարող է ստեղծել:
(A) 30 (B) 27 (C) 15 (D) 9 (E) 3
24. Անահիտը, Բաբկենը, Գոհարը, Դավիթը
և Եսթերը շաբաթ
և կիրակի օրերին
բլիթներ էին թխում: Երկու օրում Անահիտը թխեց 24 բլիթ, Բաբկենը՝ 25, Գոհարը՝
26, Դավիթը՝ 27, Եսթերը՝ 28: Երկու օրում նրանցից մեկը թխել էր 2 անգամ ավելի
բլիթ, քան միայն շաբաթ օրը, մյուսը՝ 3 անգամ ավելի, մեկ ուրիշը՝ 4 անգամ ավելի,
մեկ ուրիշը՝ 5 անգամ ավելի, մեկ ուրիշն էլ՝ 6 անգամ ավելի բլիթ: Ո՞վ էր շաբաթ օրը
թխել ամենաշատ բլիթները:
(A) Անահիտը (B) Բաբկենը (C) Գոհարը (D) Դավիթը (E) Եսթերը