Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի._ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Առաջադրանքներ

  • Բացատրական բառարանից օգտվելով, բացատրի՛ր հետևյալ բառերը։

գովաբանել-Ինչ  որ մեկի լավացնել ուրիշի մոտ

բարկանալ-ջղայնանալ

հիմնադրել-ինչ որ բան կառուցել

Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։

Հասարակ-բարդ

հիմար-գրագետ

մեծ-փոքր

հանգիստ-զվաղված

վերջին-առաջին

Հեքիաթից դո՛ւրս գրի՛ր հինգ հարցական նախադասություն։

1․Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:

2․ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:

3․Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:

4․Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:

5․_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:

 

Գրի՛ր զվարճալի երկխոսություն արձագանքի հետ և վերնագրիր այն։

Սխալ լսողությունը

Միայն թե չասեք, որ լսողությունը լավ բան է։Մի օրի ես հանդիպեցի իմ ընկերուհու հետ։Նա ինձ ասում էր, որ ես շատ խելացի եմ, բայց ես լսում էի հակառակը, որ ես անխելք եմ։Նա ինձ ասում էր բարև ես լսում էի հաջողություն։Նա ասում էր արի խաղանք ես դրա հակառակն էի լսում։Եվ այդպիսով ինձ չասեք, որ լսողությունը լավ բան է։

 

Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։

Նա բոլոր  նոռմալ մարդկանց նման է։

 

Պատմի՛ր, որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․

Նա ապրում իմ մեջ և սնվում է օգտակար սնունդով։

 

Երկխոսությունդ կամ պատումդ ձայնագրի՛ր։