Չորրորդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա

  • գրական հայերենով ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվել
  • գեղարվեստական և տեղեկատվական պարզ տեքստերը կարդալ, հասկանալ, վերարտադրել
  • տեքստի հիմնական գաղափարը ձևակերպել
  • համացանցի տեղեկատվական բազայից օգտվել
  • իր անհատական բլոգը սպասարկել

 

Ստուգատեսի բավանդակային ուղղությունները

Ստուգատեսի առաջին փուլ /մայիսի 1-31/

Սովորողն իր բլոգում բացում է Մայրենիի ստուգատեսի բաժին, որտեղ տեղադրվում են ստուգատեսային բոլոր նյութերը:

Գրավոր խոսքին ուղղված աշխատանքներ

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։
Օրինակ՝ Տեսքտը փոխադրի՛ր աղվեսի անունից։

«Պոչատ աղվեսը»

«Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թեոնց ապրի աշխարհումայդպես խայտառակվ: Եվորոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռքքաշենիրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխինքարոզ կարդալ, որ կտրեն իրենցպոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Փոխադրած

«Ես իմ պոչը թողեցի թակարդում և միտք արեցի, թե ոնց պետք է ապրեմ աշխարհում այսպես խայտառակված: Եվ որոշեցի մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Ես  բոլոր աղվեսներին հավաքեցի և սկսեցի նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես ինձ պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

 

Հաշվետու պատում՝ ըստ դասավանդողի մշակած հարցարանի «Տարվա իմ ձեռքբերումները»

«Տարվա իմ ձեռքբերումները» 

Ես Նատալի Եդիգարյանն եմ, սովորում եմ Հարավային դպրոց պարտեց 4․2 դասարանում։Ես այս տարի շատ գիտելիքներ եմ ձեռքբերել։Օրինակ՝ մենք կարդացել ենք ենք Թումանյան, Աղայան և Չարենց և այլն։Նրանց հեքիաթները և բանաստեղծությունը։ Օրինակ՝ Աղայանից կարդացել ենք <<Հիշողություն>> բանաստեղծությունը, Չարենց-Ես իմ աշուշ Հայաստանի, Թումանյանից՝ <<Համերգ>> բանաստեղծությունը։Սովորել եմ ստորոգյալը և ենթական։ Կարևոր ձեռքբերումը այնէ, որ մենք միշտ ուրբաթ օրերը ընթերցում ենք և քննարկում։

 

Ստեղծագործական աշխատանք ռոդարիական (երևակայական երկանդամություն) մեթոդով։

«Ջրակատուն»

Լինում է չի լինում մի Ջրակատուն։Բայց  նա տարօրինակ էր նրանով, որ նա ջուրը չեր սիրում։Այնքան շարունակվեց, որ նրան ասում էին կատու։ Մի օր նա  գնում է լողավազան և տեսնում է մի ուրիշ Ջրակատուի։ Ջրակատուն տեսնաում է և հասկանում, որ նա չի մտնում լողավազան։Ջրակատուն մոտենում է նրան և ասում․

-Ի՞նչու չես մտնում լողվազան։

-Ես չեմ սիրում ջուրը։

-Եթե մտնես, դուրտ կգա։

Նա մտավ լողավազան, բայց  նա չեր կարողանում լողանալ։ Դա տեսավ Ջրակատուն և հասկացավ, թե ինչու չէր սիրում նա լողանալ։ Բայց Ջրակատուն սովորեցրեց լողանալ նրան, և այդպես նա սովորեց լողանալ։ Ջրակատուն ասաց․

-Շնորհակալություն Ջրակատու։

-Խնդրեմ։

-Արի ընկերներ դառնանք։

-Արի։

Այդ օրվանից նրանք դարձան ամենալավ ընկերները։

 

Բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ

Ուսումնական ճամփորդությունների թեմայով ռադիո-հարցազրույց պատրաստիր ընկերոջդ հետ․ /հարցազրույցը պետք է լինի ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով, 2-3 րոպե տևողությամբ, որակյալ, հրապարակված լինի բլոգում/

Ստեղծագործական պատում ռոդարիական «Ուղղաթիռով Կարմիր գլխարկը» հնարի կիրառությամբ /տեսանյութը պետք է հրապարակված լինի բլոգում/

Ընտրել չորս բառ, որը հատուկ է այդ հեքիաթին:

Օրինակ` Բոլոնիա, տատիկ, պաղպաղակ, դղյակ

Այդ չորս բառին գումարել մեկ բառ, որը ոչ մի կապ չունի այդ հեքիաթի հետ 

Բոլոնիա, բազկաթոռ, պաղպաղակ, դղյակ, Ձմեռ

Հեքիաթը պատմել այնպես, որ հինգերորդ բառը պատմության մեջ ներառյալ լինի:

Սառած Պաղպաղակե դղյակը

Լինում է, չի լինում մի Բոլոնիա քաղաք։Այնտեղ շատ գեղեցիկ էր։Այդ երկիրը բոլորը գիտեին։Այնտեղ էր գտնվում մեծ Պաղպաղակե դղյակը։Ձմեռ էր։Պաղպաղակե դղյակը ամբողջովին սառուց էր դառել։Մի օր մի տատիկ էր զբոսնում Պաղպաղակե դղյակի մոտ և հանկարծ տեսավ, որ ծառը ընկնում է դղյակի վրա։ Նա գոռաց և բոլոր պահակները դուրս եկան ու արագ տատիկին հեռու տարան դղյակից։Այդ օրվանից կանոն հելավ, որ երբեք մեծ կառույցներ չկառուցվեն Բոլոնիայում։

 

Ընտանեկան նախագիծ

Տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով պատմի՛ր տարվա ընթացքում ընթերցածդ գրքերի ցանկը և համառոտ ներկայացրու դրանցից մեկը։

Բլոգի սպասարկում

  • Բլոգային կարողությունների հարցաթերթ /կազմում է դասավանդողը՝ առաջնորդվելով սովորողի բլոգին ներկայացվող պահանջների կարգով/։

Ստուգատեսի երկրորդ փուլ / հունիսի 13/

  • Միասնական գրավոր աշխատանք