1 Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 9։

1) 994929

2) 999499

3) 994992

4) 999992

2 Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով

1) 1, 10, 333, 4044, 5595

2) 1001, 101,20001, 212

3) 1021, 1020, 1002, 2

4) 223, 222, 18, 19

3Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 8-ին

1) 8, 16, 24, 32, 28

2) 8, 80, 800, 40, 16

3) 18, 28, 68, 38, 68

4) 7, 9, 11, 21, 32

4 Քանի՞ սանտիմետր է 2/5 մետրը։

1) 30

2) 40

3) 250

4) 100

 

5․ Գտի՛ր թիվը, որը 7-ի բաժանելիս ստացվում է 5 և 3 մնացորդ։

1) 36

2) 37

3) 38

4) 39

6 Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։

1) 1

2) 10

3) 3

4) 100

7Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից յուրաքանչյուրը մեծացնենք 12-ով։

1) Կմեծանա 24-ով

2) Կմեծանա 12-ով

3) Կփոքրանա 12-ով

4) Կփոքրանա 24-ով

8Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն                                      8ց 840կգ < 8ց *40կգ։

1) 8

2) 1

3) 9

4) 7

9Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 6 ժամ 35 րոպեն րոպեներով

1) 335

2) 395

3) 525

4) 751

10․ Ջրավազանում կար 3200 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 5/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։

1) 2000   32 15   1

2) 1200

3) 6400

4) 1600

11․ Գրիր երկու քառանիշ թիվ, որոնք բաժանվում են և՛ 2-ի և՛ 3-ի։

 

12․ Ուղղանկյան երկարությունը 120 մ է, իսկ լայնությունը կազմում է նրա 3/4-րդ մասը։ Գտիր ուղղանկյան պարագիծը։

13․Լրացրուբաց թողնված բառը(բառերը) Ճառագայթ է կոչվում երկրաչափական այն պատկերը, որն ունի սկիզ, բայց —————։

14․ Հաշվիր 220։(5+10:2)-2*10+6։(1+2) արտահայտության արժեքը։

15․ Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր խնձոր։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ խնձոր պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինեն տարբեր գույնի խնձորներ։

16 Երբ ուղղանկյան լայնությունը մեծացրեցին 5 սմ-ով, իսկ երկարությունը՝ 10 սմ-ով, ապա ստացված ուղղանկյան պարագիծը հավասարվեց 80 սմ-ի։ Որքա՞ն էր ուղղանկյան պարագիծը։

17․Սովորողը տնային հանձնարարությունը կատարեց 1 ժամ 15 րոպեում։ Այդ ժամանակի 1/5-րդը նա օգտագործեց մաթեմատիկայի հանձնարարությունը կատարելու համար, 18 րոպեն մայրենիի հանձնարարությունները կատարելու համար, իսկ մնացած ժամանակը պատմվածք կարդալու համար։ Քանի՞ րոպե հատկացվեց պատմվածք կարդալու համար։